Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ քաղաքական հետապնդում չի լինելու

Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ քաղաքական հետապնդում չի լինելու
15.04.2020 | 22:03

Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանը։

«Ընդհուպ նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազությանը, դատարան, բայց մտափոխվել եմ և հենց համախմբվածությունից ելնելով՝ հետ ենք կանգնել», - ասաց Հարությունյանը։ Նա ընդգծեց՝ կա մեկ բացառություն։ «Բացի մի հայտարարությունից, որը հայտարարել է ոչ Արցախի քաղաքացի, անունն էլ չեմ ուզում տալ, այդ առումով դիմել եմ դատախազությանը։ Հիմար֊հիմար արտահայտություններ էր՝ բառիս բուն իմաստով, թե թաղումներին, հարսանիքներին միլիոններ ենք տալիս, չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու գնահատականը տալու համար շուտով ռեպորտաժ կլինի՝ ով է նա, կարող է ունեցել է անցած լավ ճանապարհ, բայց պետք է ապրել պարկեշտ մինչև կյանքի վերջ», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ